Ալլա Պուգաչովան, ով աշնանը հայտարարել էր, որ չի մասնակցելու ամանորյա նկարահանումներին, պարզվում է մասնակցել է ռուսական «Առաջին ալիքի» ամանորյա շոուին։ Թե ինչն է ստիպել երգչուհուն նկարահանվել՝ հանդիսատեսի սերը թե խոշոր հոնորարը, դեռևս հայտնի չէ։
Նկարահանումներն անցկացվել են Մոսկվայի կենտրոնում՝ «Մեծ թատրոնից» ոչ հեռու, և շարունակվել 5 ժամ։ Պրիմադոննան երգել է «Я летала» երգը, որը նախկինում չի կատարել։