Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, ամառային շքեղ կապույտ երանգի զգեստ, վարսերն ալիքավոր են ու թափված ուսերին, ընտրել է արտահայտիչ շպար։ Իսկ Սիլվիի կերպարն ամբողջացրել է թագը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նա գրել է․ «Սազու՞մ է ինձ հին հունական ոճը։ Կցանկանա՞ք նոր ֆոտոշարքս տեսնել այս ոճի մեջ»։
Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին հմայիչ կերպարում էր։ Նա միջին երկարության մոխրագույն զգեստ էր կրում, պարզ սանրվածք էր ընտրել ու արտահայտիչ շպար։ Սիլվին սպիտակ սպորտային կոշիկներ էր կրում, իսկ մեկնաբանություններում հարց էր ուղղել հետեւորդներին. «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»։