Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երեկոյան զգեստ է կրում, որն առանձնանում է ոտքի հատվածում խորը կտրվածքով։ Գայանե Ասլամազյանն այն համադրել է սեւ բարձրակրունկների հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ ականջօղեր։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Հմայիչ», «միշտ գեղեցկուհի»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում եւ նվազագույն շպարով էր։ Գայանե Ասլամազյանը սեւ-սպիտակ լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցկուհի հայուհի», «այնքան լավիկը»։