Ռեալիթի շոուի մասնակից եւ գործարար Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հերթական ընտանեկան լուսանկարն է հրապարակել, որին կից մեկնաբանությունների հատվածում տեղեկացրել է, որ լուսանկարվելն այնքան էլ հեշտ չի եղել: Բանն այն է, որ Չիկագոն շատ է վախեցել հսկայական դինոզավրից, որի հանդերձանքը կրել է Քանյե Ուեսթը։  Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով է որոշվել երեխային մեկ այլ լուսանկարից են ավելացրել կադրում, գրում է Lenta.ru-ն։

Картинки по запросу kim kardashian flintstones

«Մենք փորձում էինք համոզել նրան եւ բացատրել, որ դա ընդամենը հայրիկն է, բայց նա այդպես էլ չհասկացավ» - հրապարակմանը կից նկարագրության հատվածում մանրամասնել է մայրիկը: Նա հավելել է, որ լուսանկարիչը ստիպված է եղել Չիկագոյի առանձին լուսանկար դնել ընդհանուր լուսանկարի վրա, որպեսզի ընտանիքն ամբողջական կազմով լինի։

Երկրպագուները ծիծաղել են ֆոտոշոփի վրա: «Որքան սարսափելի է «կեղծված» Չիկագոն», «Լուսանկարիչը չի փորձել», «Դուք այդքան հարուստ եք, չէիք կարող ավելի լավ աշխատել ֆոտոշոփի հետ», «Ինչու եք դա արել։  Ես արտասվում եմ», - գրել են հետեւորդները։

 

Картинки по запросу kim kardashian flintstones