70-ամյա Բրյուս Ջենները, որը սեռափոխությունից հետո Քեյթլին է դարձել, ցույց է տվել հիանալի կազմվածքը։ Քարդաշյան քույրերի նախկին խորթ հայրն ու Ջենների քույրերի հայրը «I'm Сeleb» («Ես հայտնի եմ»՝ «Վերջին հերոս»-ի ամերիկյան համանմանը) հեռուստաշոուի նկարահանումներին հայտնվել է բիկինիով, հայտնում է The Sun-ը։
Ջենները դարձել է առաջին մասնակիցները մեկը, որը լվացվել է ինքնաշեն տրոպիկական ցնցուղով։ Այդ նպատակով նա սեւ բիկինի է կրել։ Twitter-ի օգտատերերին հիացրել է նրա արտաքինը։
«Հանում եմ գլխարկս Քեյթլին Ջենների առաջ, որն իր մարմինը ցույց է տվել բիկինիով»,- գրել է nickycafc անունով օգտատերը։ Հեռուստանախագծի մեկ այլ դիտող հայտարարել է, որ 70 տարեկանում Ջենները բիկինիով ավելի լավ տեսք ունի, քան ինքը։