Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է ընտանեկան նոր լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Անահիտը պատկերված է որդիների հետ։ Դերասանուհին ջերմ գրկել է նրանց, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ֆոկուսից դուրս... ու մի քիչ խավար, բայց ամենա բարի գիշերը»։

 

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր երեկոյան, շքեղ կերպարում։ Անահիտ Կիրակոսյանը խորը դեկոլտեով, կապույտ, ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում։ Նա վառ շպարով էր, վարսերը հավաքված էին։ Կերպարն ամբողջացնում էին երկար ականջօղերը։