«На самом деле» հաղորդման եթերում հայտնվել է հայտնի դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը, որը պատմել է, որ 41 տարեկանում սիրավեպ է ունեցել 17-ամյա Ռուզաննա Մանսուրյանի ՝ իր մոր ընկերուհու դստեր հետ։ Վերջինս լույս աշխարհ է բերել երեխայի։ Գրետա Գուլամբարովան վաղուց արդեն մեծ է, նա 27 տարեկան է, սակայն հստակ չգիտի՝ ով է իր հայրը։ Նա հայր է անվանում ե՛ւ դերասանին, ե՛ւ Գրիգորի Գուլամբարով անունով մարդուն, ում հետ եւս մայրը սիրավեպ է ունեցել։ Իրականությունը պարզելու համար երկու տղամարդիկ հայրությունը հաստատող ԴՆԹ թեստ են անցել։
«Ես ընդունեցի երեխային, ասացի, որ աղջկան կտանք Գրետա անունը։ Այս ժամանակ ես նկարահանվում էի «Գրետայի վիլլայի գաղտնիքը» ֆիլմում։ Ես եմ նրա համար անուն մտածել»,- նշել է Եպիսկոպոսյանը։ Նա բացատրել է, որ սիրելիի հետ չի ամուսնացել տարիքային մեծ տարբերության պատճառով։ «Հարազատներս կծաղրեին ինձ»,- «На самом деле» հաղորդման ընթացքում ասել է Վլադիմիրը։
Գուլամբարովը հայտարարել է, որ դստերն իր կենսաբանական երեխան է համարում։ Նա երկար ժամանակով Մոսկվա է մեկնել գումար վաստակելու նպատակով, սակայն կապ է պահպանել Ռուզաննայի հետ, որի հետ հետագայում ամուսնացել է։ Վլադիմիրն ու Գրիգորին գենետիկական փորձաքննություն են անցել։ Պարզվել է՝ դերասանը երեք տասնամյակ շարունակ սխալվել է։
«Հավանականությունը, որ Վլադիմիր Եպիսկոպոսյանը Գրետայի հայրն է, 0 տոկոս է կազմում»,- ամփոփել է հաղորդավար Դմիտրի Շեպելեւը։ Երկրորդ թեստը հաստատել է նրա հարազատական կապը Գրիգորի Գուլամբարովի հետ։
Ըստ Cosmo-ի