LEGO կոնստրուկտորի պլաստիկ կտորները օվկիանոսում կարող են պահպանվել մինչև 1300 տարի: Այսպիսի եզրակացության են եկել Բրիտանիայի Պլեմութ նահանգի համալսարանի գիտնականները, որոնք փորձով պարզել են, թե ծովի ջուրն ինչպես է ոչնչացնում պլաստիկ իրերը: Environmental Pollution ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ գիտնականները վերլուծել են վերջին տասը տարիներին Անգլիայի հարավ-արևմտյան ափին հայտնաբերված 50 LEGO-դետալների վիճակը:
Տարիների ընթացքում Կորնուալ շրջանի կամավորական կազմակերպություններից շատերը ափերից հավաքել են հազարավոր նման կամ այլ պլաստիկ իրեր: Գիտնականները չափել ABS պլաստիկից (ակրիլոնիտրիլային բուտադին) պատրաստված առարկայի զանգվածը և չվնասված հատվածների տրամագիծը:
Այնուհետև, ռենտգենյան լյումինեսցենտային վերլուծությամբ նրանք պարզեցին առարկայի քիմիական կազմությունը և դրանց մեջ որոշակի միացությունների առկայությունը։ Դա հնարավորություն տվեց որոշել պլաստմասսայե առարկայի արտադրման տարեթիվը: Ափ նետված պլաստիկե իրերը համեմատելով 70-80-ականներին արտադրված դրանց անալոգների հետ, գիտնականները կարողացան գնահատել քայքայման աստիճանը և, ամենակարևորը, կանխատեսել, թե որքան ժամանակ են այդ իրերը պահպանվում օվկիանոսում՝ 100-ից 1300 տարի: