Յուրաքանչյուր աղջիկ կյանքի բերումով սկսում է տիրապետել դիմահարդարման որոշակի հմտությունների` ինչպես ճիշտ գծել աչքի սուրման, ընդգծել շուրթերն ու այտոսկրերը եւ այլն: Բայց ավելի պրոֆեսիոնալ հարդարման համար մենք դիմում ենք դիմահարդարման մասնագետներին, որոնք լավ գիտեն` ինչպես համադրել շրթներկն ու ստվերաներկը եւ դեմքին ճիշտ տարածել տոնային քսուքը:
Դիմահարդարումը մեր օրերում արվեստի ամենատարածված ճյուղերից է: Այն հատկապես կարեւորվում է հայտնի մարդկանց կյանքում, քանի որ նրանց դեմքի ամեն մի սանտիմետրը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Միգուցե, սա՞ է պատճառը, որ աշխարհում շատ հայտնիներ հենց իրենք են հանձն առնում իրենց դիահարդարումն ու սկսում ուսումնասիրել այս մասնագիտությունը պրոֆեսիոնալ մակարդակի վրա:
NEWS.am STYLE-ը վերհիշել է հայտնի հայուհիներից մի քանիսին, որոնք ստանձնել են նաեւ դիմահարդարի մասնագիտությունը:
Սյուզի Մելիքյան
Աննա Դովլաթյան
Նաիրա Մովսիսյան
Լուիզա Կարապետյան