Խոշոր ականջօղերը միշտ էլ ակտուալ են: Նկատե՞լ եք, որ այս տարի, հատկապես, պահանջված են կլոր ականջօղերը, որոնք հեշտ համադրելի են թե սպորտային, թե դասական ոճի հետ: Իհարկե, նորաձեւության մեջ շարունակում են պահանջված մնալ նաեւ արծաթյա խոշոր, հետաքրքիր ձեւվածքով կամ էլ մեծ եւ գունավոր օղերը:
Հայ հայտնիներից շատերն են ականջօղերի սիրահարներ: Խոշոր օղերի իր նախընտրությամբ աչքի է ընկնում հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Եթե նկատել եք, Նազենին հաճախ նախընտրում է կրել խոշոր եւ մանր ականջօղերի համադրությունը:
Սիրուշոն արծաթյա զարդերի սիրահար է: Պատահական չէ, որ նրա հիմնած PreGomesh ապրանքանիշը ներկայացնում է հենց արծաթյա աքսեսուարներ: Ականջօղերի հարցում էլ երգչուհի նախընտրում է խոշոր եւ հետաքրքիր կառուցվածքով առանձնացողները: Նա հաճախ է իր բրենդային աքսեսուարները կրում տարբեր միջոցառումների ժամանակ եւ առօրյայում:
Իվետա Մուկուչյանը եւս հետաքրքիր ականջօղերի սիրահար է: Նրա ականջին էլ հաճախ փայլում են տարբեր գույների, քարերի եւ ձեւերի օղեր:
Յուրահատուկ ոճով աչքի ընկնող Աստղիկ Սաֆարյանն օղերի ընտրության հարցում եւս չի զիջում: Տարբեր երկարության, գույների եւ չափսերի ականջօղեր կարելի է տեսնել նաեւ նրա ականջներին:
Խոշոր ականջօղերով, ժամանակ առ ժամանակ, աչքի են ընկնում դերասանուհիներ Իննա Խոջամիրյանը եւ Մարինկա Խաչատրյանը: