Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեները հանրության մեջ հայտնվել է էլեգանտ հանդերձանքով: Մոդելը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել:
Ամենաերիտասարդ միլիարդատիրուհին ուղեկցել է իր ամուսնուն՝ ռեփեր Թրևիս Սքոթին նրա մասին Netflix-ի վավերագրական ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Ֆիլմը կոչվում է Mom i Can Can Fly:
Քայլին կարմիր գորգի վրա հայտնվել է շքեղ սպիտակ զգեստով, կերպարը ամբողջացրել են սպիտակ կոշիկները և մի քանի խոշոր մատանիներ։