Գերմանացի դերասանուհի, հեռուստահաղորդավար և նախկին սուպերմոդել Հայդի Քլումը Լոս Անջելեսի «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկայացել է բաց, համարձակ հանդերձանքով: Նա լուսանկար է տեղադրել Instagram-ում:
46-ամյա Քլումը հանրության առջև հայտնվել է Dundas World ապրանքանիշի հագուստով, որը կարված է թափանցիկ գործվածքից՝ մետաղական զարդանախշերով: Զգեստը մեջտեղում խոր կտրվածք ունի: Քլումի կերպարը լրացնում են Giuseppe Zanotti սանդալները՝ բարակ ժապավեններով, ինչպես նաև մեծ կախազարդը և Lorraine Schwartz մատանիները: