Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է նավի վրա։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հռիփսիմե Հակոբյանը հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, իսկ կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Երիտասարդ մայրիկը մեղմ դիմահարդարում է ընտրել։ «Վայելում եմ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Երգչուհին նաեւ օգտագործել է «Լոս Անջելես», «Կալիֆոռնիա» հեշթեգերը։