Տոպերը աղջիկների ամենասիրելի վերնահագուստի տեսակներից են: Խոսքը հատկապես կարճ տոպերի մասին է, որոնք թույլ են տալիս խորհրդավոր կերպով ներկայացնել գեղեցիկ իրանն ու սլացիկ կազմվածքը: Իհարկե, դրանց ընտրության հարցում պետք է զգույշ լինել, որպեսզի հակառակ արդյունքը չստացվի, եւ կառուցվածքն ընդգծելու փոխարեն այն թերի կողմից չներկայացվի:

Ամռանը տոփերը աղջիկների պահարանի անբաժան մասն են կազմում: Դրանք թեթեւ են, գեղեցիկ եւ շատ գրավիչ, կարելի է հեշտությամբ համադրել թե սպորտային, թե ջինսե, թե, նույնիսկ, դասական կերպարների հետ: Հատկապես մեծ պահանջարկ են վայելում casual ոճի տոպերը: Այս ոճը սիրելի է նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերի համար: Ահա, թե որ հայտնիներին ենք հաճախ ֆիքսել նորաձեւ տոպերով:

Լիա Զախարյան

Իվետա Մուկուչյան

Իննա Խոջամիրյան

Իլոնա Նուրբեկյան

Ռոզի Ավետիսովա

Տոմա Պտրոսյան

Լիլի Մորտո

 

 NEWS.am STYLE