Դեկտեմբերի սկզբին Pantone ինստիտուտն անվանեց 2020 թվականի գլխավոր գույնը՝ այն դարձել է դասական կապույտը: Այս երանգն ասոցացվում է երկնքի ու ծովի հետ եւ խորհրդանշում է հավատարմություն, ազնվություն, մաքրաբարոյություն, հաստատակամություն, բարություն: Խորը եւ հանգիստ երանգի ակտուալությունն արդարացված է, ինչպես երբեք. այն հանգստացնում եւ կարգավորում է կյանքի նկատմամբ գիտակցված մոտեցումը:

Նոր սեզոնը «զինված» դիմավորելու համար պարտադիր չէ ամբողջությամբ անցնել «տրամադրության գույնը կապույտ է» ռեժիմին, բավարար է միայն ունենալ զգեստ, մետաքսե կիսաշրջազգեստ կամ հարմարավետ մուշտակ։  Կապույտը գունապնակի երեք հիմնական գույներից մեկն է։ Այն հագեցած է եւ ունի բազմաթիվ երանգներ։ Ըստ գունային շրջանակի այն համադրվում է միագույն երանգների հետ, որոնք են՝ գունատ կապույտը, երկնագույնը, լազուրը եւ մուգ կապույտը։ Սրանք բոլորն էլ գտնվում են մեկ գունային շրջանակի ներսում։

 

 

 

 

 

 

 

 

 


NEWS.am STYLE