Kenzo-ն ներկայացրել է առաջին սպորտային կոշիկները, որոնք մշակվել են ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Նիգոյի կողմից, ով պաշտոնավարում է 2021 թվականի սեպտեմբերից։ Մոդելը ստացել է Kenzo-Dome անվանումը, որը վերաբերում է հայտնի Dome սքեյթբորդինգի վայրին, որը գտնվում է Փարիզի Palais de Tokyo շենքի տարածքում։ Դիզայնը եւս արված է սքեյթբորդինգի գեղագիտությամբ։

Nigo.jpg (57 KB)  

Kenzo-Dome-ը մինիմալիստական է ստացվել՝ գավաթանման տակացուով: Hypebeast-ը նշում է, որ իրենց դիզայնը հիշեցնում է Nike SB Janoski-ն։ Կան մի քանի տարբերակներ՝ թավշյա եւ հատիկավոր կաշվե վերնամասով: Գունապնակը՝ վարդագույն, սեւ, բեժ ու սպիտակ:

Kenzo1.jpg (19 KB)

Kenzo.jpg (20 KB)