Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի բնակչուհիներից մեկը Instagram-ում հայտնի է դարձել իր որսած ձկների հետ լուսանկարներով: Համացանցի օգտատերերը կնոջը անվանել են «աշխարհի ամենասեքսուալ ձկնորսուհին»՝ հայտնում է The Sun- ը:
Էմիլի Ռայմերը հաճախ է հրապարակում մինի բիկինիով լուսանկարներ՝ ցուցադրելով իր որսած խոշոր ձկներին։ Նա շեշտում է, որ ձկնորսությունը փոխարինում է իր մարմնի վերին հատվածի մկանների մարզմանը:
Ռայմերը նշել է, որ բռնված ձուկը հաճախ իրենից ծանր է կշռում: Նա հավելել է, որ խոշոր ձկներ որսալը իրեն ադրենալին է պարգևում։