Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։
Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ շապիկ է կրում, որը համադրել է նուրբ վզնոցի հետ։ Երգչուհին գրեթե դիմահարդարված չէ, իսկ մեկնաբանություններում ինքնաթիռի տեսքով սմայիկ է օգտագործել։ Հետեւորդները Լիլիթ Հովհաննիսյանին բարի ճանապարհ են մաղթել ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել։ «Համեստ ու գեղեցիկ», «Շատ նուրբ»,- նշել են նրանք։