3-րդ տեղում Երկվորյակներն են

Երկվորյակներին ինչ-որ մեկն անընդհատ ինչ-որ տեղ է քաշում: Նրանց համար դժվար է տեղում նստել: Նրանք վառ, շատախոս, քմահաճ են: Կրիտիկական պահերին նրանք անտարբերության դիմակ են հագնում եւ լքում պարահանդեսը՝ ոչ ոքի հրաժեշտ չտալով: Շրջապատի կարծիքը նրանց համար ոչինչ է:

2-րդ տեղում Խոյերն են

Խոյերը չափազանց իմպուլսիվ անհատներ են: Նրանք կարող են 15 վայրկյանում քանդել այն ամենը, ինչ տարիներով կառուցել են, եւ դա վերաբերում է ոչ միայն աշխատանքային նախագծերին, այլեւ նրանց հարաբերություններին: Նրանք միշտ իրավացի են, իսկ եթե իրավացի չեն, ապա դուք պարզապես պարտավոր եք ընդունել, որ իրավացի են: Եթե սիրահարվել եք Խոյի, պատրաստ եղեք, որ ընտանիքում երկու օրից ավելի խաղաղություն չի լինելու, իսկ, ահա, կրակը պարբերաբար թեժանալու է: Կրքերը մշտապես եռալու են:

1-ին տեղում Կարիճներն են

Կարիճները կենդանակերպի թագավորության ամենամեծ չարագործներն են: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին: Նրանց համար անհնար ոչինչ չկա: Նրանք աշխարհի հանդեպ չափազանց դաժան վերաբերմունք, սուպեր էգո եւ վրեժխնդիր բնավորություն ունեն: Նրանց համար մարդիկ իրենց սեփականությունն են, այդ պատճառով եթե ընկել եք նրանց ցանցը, ապա մշտական ստրկության մեջ եք:

 

 

Աղբյուրը՝ Creu

 

NEWS.am STYLE-