Կանայք բոլորը տարբեր և յուրահատուկ են։ Ինչ-որ մեկն ուզում է մեծ և համերաշխ ընտանիք ունենալ, իսկ մյուսը հրաշալի կարիերայի և անկախության է ձգտում։ Աստղաբանները պնդում են, որ կենդանակերպի 12 նշանների մեջ կան կանայք, որոնք իրենց չեն պատկերացնում կնոջ, մոր, օջախը վառ պահողի դերում։ Իսկ թե որոնք են այդ նշանները, պարզենք միասին։
Կարիճ
Այո՛, նրանք հրաշալի տնտեսուհիներ են։ Նրանց տունը միշտ մաքուր է, սեղանին միշտ համեղ ուտեստներ են։ Սակայն նրանք միշտ ուզում են իշխել իրենց ամուսնուն, ամեն բան պետք է լինի այնպես, ինչպես իրենք են պահանջում։ Կին կարիճները միշտ ամուսնուց շատ են վաստակում և հաջող կարիերա են անում։ Ընտանեկան կյանքում նրանց հետ այնքան էլ հեշտ չէ։
Ձկներ
Սկզբնական փուլում Ձուկ կանայք անասելի ռոմանտիկ են և նուրբ, իրենց ողջ էությամբ ցանկանում են ցույց տալ, որ իրենց տղամարդն ասպետ է, որից իրենք օգնություն և քնքշանք են ակնկալում։ Բայց մի որոշ ժամանակ անց շատ հանդուգն են դառնում։ Դե և համապատասխանաբար սկսում են «կպնել» իրենց ամուսնու ինքնասիրությանը։ Իսկ տղամարդիկ դրան չեն դիմանում, նրանք ավելի շատ խնամք և քնքշանք են ուզում ստանալ։
Առյուծ
Առյուծ կանայք ընկերների սիրելին են, նրանք միշտ հետաքրքիր են, կարողանում են տպավորություն գործել, նրանց շարմն անկրկնելի է։ Բայց տնտեսություն վարելու հարցում կին Առյուծը զիջում է մյուսներին։ Կենցաղը նրանց համար չէ։ Նրանք չեն ցանկանում ինչ-որ բան անել, իսկ եթե անում էլ են, ապա չուզենալով։ Որոշ ամուսիններ մտնում են նրանց վիճակի մեջ և փորձում են ինչ-որ մեկին վարձել՝ տնտեսությունը վարելու համար, կամ էլ իրենք են շատ տնային գործեր անում։ Իսկ կան տղամարդիկ, որոնք սկզբունքային են այդ հարցում և ցանկանում են, որ հենց կինը վարի տնտեսությունը։ Այդ դեպքում Առյուծների վիճակն այնքան էլ հեշտ չի լինում։