Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն երեք նշաններին, որոնք հաճախ նախընտրում են միայն մնալև նույնիսկ զուգընկեր չեն փնտրում: Ցավոք, հաճախ է այնպես պատահում, որ երբ ավելի ուշ նրանք մտածում են ընտանիքի մասին, արդեն դժվար է լինում այն կազմել: Այնուամենայնիվ, ամեն ինչ հենց մարդկանց ձեռքում է: Աստղերը միայն նախազգուշացնում են և յուրաքանչյուրը կարող է փոխել իր ճակատագիրը:
Ինչպես պատմել է աստղագետ Օլգա Օսիպովան, կենդանակերպի այս երեք նշանների համար հարմար է մենակությունը և նրանք ձգտում են խուսափել հարաբերությունների հետ կապված ավելորդ հուզական ցնցումներից:
Այծեղջյուր
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ կընդունեն այն մարդուն, ով իրենց հետ կկիսի իրենց ուրախությունն ու վիշտը, սակայն նրա բացակայության դեպքում նրանք ամենևին չեն կարոտի: «Եթե սեր չլինի, Այծեղջյուրը պարզապես ամբողջությամբ կխորտակվի աշխատանքի մեջ, և զգացմունքները կմղվեն երկրորդ պլան», - ասել է աստղաբանը Ftimes.ru պորտալին տված հարցազրույցում:
Օսիպովան հավելել է, որ սովորաբար Այծեղջյուրները պատրաստ չեն փոխարինել աշխատանքը և կարիերան հարաբերություններով: Մասնագիտական հաջողությունը նրանց համար շատ կարևոր է, և նրանք գրեթե ամբողջ ազատ ժամանակը հատկացնում են աշխատանքին: Այծեղջյուրը պատրաստ չէ ամբողջովին տրվել ընտանեկան հարաբերություններին:
Խեցգետին
Խեցգետինները՝ տղամարդիկ և կանայք, շատ են կապված իրենց զուգընկերոջ հետ: Քանի որ նրանք շատ զգայուն և հուզական են, դժվար թե կարողանան հանդուրժել որևէ թյուրըմբռնում, իսկ բաժանումը կարող է իսկական ողբերգություն դառնալ նրանց համար: Եթե նրանք վատ փորձառություն են ունեցել, ապա նախընտրում են լինել հակառակ սեռից անվտանգ հեռավորության վրա՝ նոր փորձառությունները կանխելու համար:
Երկվորյակներ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընդհանրապես հարաբերությունների կարիքը չունեն: Նրանց համար ավելի հետաքրքիր ու հարմարավետ է միայնակ մնալը: Նրանց կյանքի իմաստը ինքնակայացումն ու ինքնակատարելագործումն է: Այնուամենայնիվ, եթե ինչ-որ մեկը հայտնվում է նրանց կյանքում, ապա նրանք իսկապես կապվում են այդ անձի հետ: