Վերջին տարիներին սոցիոլոգները մատնանշում են ամուսնության միջին տարիքի կայուն աճի միտումը, հատկապես զարգացած երկրներում: Փորձագետների կարծիքով, որքան բարձր է մարդկանց կրթության մակարդակը և նրանց կյանքի որակը, այնքան նրանք ավելի քիչ են հակված երիտասարդ տարիքում ամուսնանալ և երեխաներ ունենալ: Այսօր ավելի ու ավելի շատ կարող եք լսել 30-ամյա երիտասարդների, որոնք հայտարարում են, թե ցանկանում են նախ շարունակել կրթությունը, զբաղվել կարիերայով և պարզապես ապրել իրենց համար, նախքան ամբողջ էներգիան և ժամանակը կնվիրեն ընտանիքին և երեխաներին:
Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ ոչ միայն տնտեսական և սոցիոմշակութային գործոններն են որոշում մարդկանց' ամուսնության տարիքի վերաբերյալ որոշումը: Օրինակ, աստղագուշակները համոզված են, որ աստղերը պատասխանատու են մարդու՝ ընտանիք ստեղծելու ցանկության ի հայտ գալու համար:
Երկվորյակները կենդանակերպի այն նշաններից են, որոնց երիտասարդ ներկայացուցիչներին այդքան էլ հեշտ չի լինի քարշ տալ Զագս, հաղորդում է Հինգերորդ ալիքը՝ վկայակոչելով աստղագուշակներին:
Երկվորյակները, որպես կանոն, բավականին պոպուլյար են հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում, քանի որ նրանք հիմնականում հեշտությամբ են շփվում մարդկանց հետ: Այնուամենայնիվ, անկայունությունը խանգարում է նրանց ընտանիք կազմել, և պատանեկության տարիներին հակված չեն իրենց զուգընկերոջը դիտել որպես այն մեկին, ում հետ վիճակված է անցկացնել իրենց կյանքի մնացած մասը: Այնուամենայնիվ, Երկվորյակներին սիրահարված երիտասարդ տղամարդիկ և կանայք չպետք է հուսահատվեն. եթե հարաբերությունները կայուն լինեն և տևեն մինչև այն պահը, երբ իրենց զուգընկերը վերջնականապես հասունանա, նա կդառնա հիանալի կողակից:
Աստղագետները Առյուծին համարում են նաև վաղ ամուսնության որոշում կայացնելու անընդունակ, քանի որ նրանք հաճախ լուրջ չեն վերաբերվում զուգընկերոջը: Հաճախ Առյուծները որոշում են ամուսնանալ միայն այն պատճառով, որ ստանան լուրջ մարդու կարգավիճակ:
Ազատասեր Աղեղնավորներին նույնպես չես կարող հեշտությամբ տանել Զագս, քանի որ հանգիստ և չափված կյանքը ճնշում է նրանց, և նյութական կողմերը նրանց համար այնքան էլ կարևոր չեն: Աստղագուշակները վստահ են, որ եթե Աղեղնավորը որոշի ամուսնանալ, ապա, ինչպես ասում են, միայն վերջին պահին: