Երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին փայլուն կոմբինեզոն է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Երգչուհին այն համադրել է բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են փոքրիկ պայուսակն ու պարզ սանրվածքը։ Երգչուհին մեկնաբանություններում օգտագործել է Երեւան հեշթեգը։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ երգչուհին գեղեցիկ կազմվածք ունի։ «Հոյակապ»,- գրել է նրանցից մեկը։