Երգչուհի Ռիհաննան դարձել է երաժշտական աշխարհում ամենահարուստ կինը «Forbes» ամսագրի վարկածով։ Հրատարակությունն արտիստի ունեցվածքը գնահատել է 600 մլն դոլար։ Ցանկում նա առաջ է անցել Մադոննայից, որի ունեցվածքը 30 մլն դոլարով պակաս է, ինչպես նաեւ Սելին Դիոնից (նրա կապիտալը կազմում է 450 մլն դոլար) եւ Բեյոսնեից (400 մլն դոլար)։
Իր ունեցվածքի հիմնական մասը Ռիհաննան վաստակել է ոչ թե երաժշտությամբ զբաղվելու, այլ LVMH Moet Hennessy Louis Vuitton միջազգային կազմակերպությունների խմբի հետ համագործակցության շնորհիվ՝ լյուքսային ապրանքների շուկայում գլխավոր խաղացողը, որը ղեկավարում է միլարդատեր Բերնար Արնոն։ Արնոն եւ նրա ընտանիքը «Forbes»-ի ցանկանում զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը 76 մլրդ դոլար գնահատվող ունեցվածքով։
Ռիհաննային եւ LVMH-ին են պատկանում են Fenty Beauty կոսմետիկայի ապրանքանիշիը։ Սրա արտադրանքը սկսել է վաճառվել 2017թ.-ի սեպտեմբերին Sephora խանութներում, որը եւս պատկանում է LVMH-ին, ինչպես նաեւ FentyBeauty.com ծառայության միջոցով։ Վաճառքի մի քանի շաբաթվա ընթացքում Fenty Beauty ապրանքանիշն աշխատել է ավելի քան 100 մլն դոլար։ Այդ հարցում նշանակալի դեր է ունեցել կոսմետիկան Ռիհաննայի Instagram-յան էջում գովազդելու հնարավորությունը. երգչուհու էջին բաժանորդագրված է 71 մլն մարդ։ Նախորդ տարվա ընթացքում Fenty Beauty-ին վաստակել է ավելի քան 570 մլն դոլար։ LVMH-ին, ըստ «Forbes»-ի տվյալների, պատկանում է կազմակերպության 50 տոկոսն այն դեպքում, երբ Ռիհաննային պատկանում է 15 տոկոսը։ Երգչուհու ներկայացուցիչը չի համաձայնել այս տվյալների հետ, սակայն հրաժարվել է այլ տվյալներ փոխանցել։
Ռիհաննան նաեւ Savage X Fenty ներքնազգեստի հավաքածու ունի ամերիկյան TechStyle Fashion Group կազմակերպության հետ։ Բացի դրանից՝ նա միլիոնավոր դոլարներ է վաստակել ելույթների եւ թողարկված ալբոմների միջոցով, գրում է «Forbes»-ը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկացի ռեփեր Ջեյ Զին՝ երգչուհի Բեյոնսեի ամուսինը, դարձել է պատմության ընթացքում առաջին հիփ-հոփ արտիստը, որի ունեցվածքը գերազանցել է մեկ մլրդ դոլարը։
news.am