«Forbes» ամսագիրը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը։
Առաջին տեղում ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Dr. Dre-ն է (Անդրե Ռոմել Յանգը), որի ունեցվածքը գնահատվում է 950 մլն դոլար։ Նրա վերջին ալբոմը («Compton») թողարկվել է դեռ 2015թ.-ին, սակայն երաժիշտը Beats Electronics աուդիոսարքավորումներ արտադրող ընկերության համահիմնադիրն է եւ բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերը. այն 2014թ.-ին գնել է Apple-ը։
Երկրորդ տեղում ամերիկացի քանթրի-փոփ կատարող Թեյլոր Սվիֆթն (825 մլն դոլար)։ Նա գլխավորել է նաեւ 2019թ.-ին ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը։ Առավել հայտնի երգերի շարքում են «Shake It Off», «Blank Space», «Delicate», «Style» եւ «Bad Blood».
Առաջատարների եռյակը եզրափակում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն (685 մլն դոլար)։
Ցանկում են հայտնվել նաեւ U2-ն, Diddy-ն, Էլթոն Ջոնը, Jay-Z-ն, Փոլ Մաքքարթնին, Քեթի Փերին եւ Լեդի Գագան։