Ռոմանտիկները կարծում են, որ սերը և կիրքը հավերժ են ապրում, անհավատները՝ որ ամեն բան վաղ թե ուշ հանգում է իր տրամաբանական ավարտին: Կա մարդկանց մեկ այլ խումբ ևս, ովքեր վայելում են սիրելիի ներկայաությունը՝ չվերլուծելով անցողիկության և հավերժության հարցերը:
VNews-ը հավաքել է 5 գեղեցիկ ֆիլմ, որոնք խոսում են սիրո ու կրքի լեզվով, որոնք տալիս են պատասխաններ և թողնում նոր հարցեր:

Վերջին տանգոն Փարիզում/Ultimo tango a Parigi, 1972

«Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմը սկանդալային ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիի ամենահայտնի գործերից մեկն է: Ֆիլմի գլխավոր դերերում են Մառլոն Բրանդոն և Մարիա Շնայդերը:
Ֆիլմի իրադարձությունները զարգանում են սիրո քաղաքում՝ Փարիզում 60-ականներին: Ֆիլմի գլխավոր հերոսը 45-ամյա տղամարդ է, ով նոր է կորցրել կնոջը և գտնվում է խորը դեպրեսիայի մեջ: Տղամարդն կնոջ մահվան մեջ իրեն է մեղավոր զգում և ավելի տանջվում:
Բնակարաններից մեկում, ով ոչ ոք չի ապրում, մի օր  նա հանդիպում է երիտասարդ մի աղջկա, ով տարիքով իրենից փոքր էր: Ի սկզբանե ոչինչ չխոստացող այս ծանոթությունն անցնում է նոր փուլ. կիրք, որ դժվար է կառավարել և սանձահարել, ցանկություններ, որ միայն բավարարման շնորհիվ կարող են հագեցվել: Բայց վերջում՝ անսպասելի հանգուցալուծում:
Ֆիլմն արժանացել է բազում քննադատությունների, բայց փաստը մնում է փաստ, որ այն կա ու կմնա կինոյի ամենագեղեցիկ գործերից մեկը:
 

9,5 շաբաթ/Nine 1/2 Weeks

1985 թ. էկրաններ է բարձրանում Էդրիան Լայնի «9,5 շաբաթ» ֆիլմը՝ Քիմ Բեսինջերի ու Միքի Ռուրկի մասնակցությամբ:
Ցանկություն: Սիրահարվածություն: կախվածություն:
Ֆիլմի գլխավոր հերոսուհի Էլիզաբեթը հանդիպում է Ջոնին՝ գեղեցիկ, սեքսուալ ու կախարդիչ մի տղամարդու, ով գերում և«փախցնում» է կնոջ սիրտը: Տղամարդը տարօրինակորեն նրան ներքաշում է սիրային խաղի մեջ, և այժմ Էլիզաբեթին ոչինչ չի մնում՝ բացի հանձնվելուց: Նրանց ամեն մի հանդիպում մի խելագարեցնող խաղ է, նրանց յուրաքանչյուր հպում խենթացնող թմրանյութ: Նրանք ավելի ու ավելի են խճճվում ցանկության ու կախվածության սարդոստայնի մեջ: Վայելելով միմյանց՝ նրանք  հարց են տալիս. «…իսկ ի՞նչ կարող ես անել ինձ համար»:
Արդյո՞ք կարող է եսակենտրոն սերը երկար ապրել:
ֆիլմի հիմքում է Էլիզաբեթ Մակնիլի համանուն կենսագրական ստեղծագործությունը:
 

Երկու լուսինների միաձուլում/Two Moon Junction, 1988

1988 թ. էկրաններին է հայտնվում Զալմա Քինգի «Երկու լուսինների միաձուլում» ֆիլմը՝ Շերիլին Ֆենի, Ռիչարդ Թայսոնի, Լուիզա Ֆլետչերի մասնակցությամբ:

Էյփրիլի կյանքը հեքիաթային է: Նա գեղեցիկ է, ցանկալի ու սեքսուալ, նշանված է շատ գրավիչ երիտասարդի հետ և հարուստ ու նշանավոր ընտանիքից է: Բոլորը նախանձում են այդ զույգին:
Բայց հարսանիքից ընդհամենը մեկ շաբաթ առաջ Էյփրիլը սիրահարվում է Փերիին: Անկառավարելի կիրք, ցանկություններ: Էյփրիլը տրվում է Փերիին ու մոռանում մոտալուտ հարսանիքի մասին: Բայց ի՞նչ ապագա է նրան սպասվում այդ անտուն ու անպատասխանատու երիտասարդի կողքին, ու արդյո՞ք կհամաձայնվի նրա ընտանիքն այդ միությանը:

Թո՛ղ կիրքը կառավարի կյանքդ:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են ՄաքԳրեգոր Դուգլասն ու Զալման Քինգը:

Վայրի օրխիդեա/Wild Orchid, 1989

Երբ էկրաններին է հայտնվում է Միքի Ռուրկը, մոլորակի կանայք խելագարվում են, իսկ երբ նրա հետ միասին տեսնում ենք Կարեն Օտիսին, մոլորակի տղամարդիկ կորցնում են խոսելու կարողությունը: Նորից ֆիլմի ռեժիսորն ու սցենարի համահեղինակներից մեկն է Զալման Քինգը:
Գեղեցկուհի Էմիլիան տեղափախվում է ապրելու ու աշխատելու Բրազիլիա՝ տաք ու սիրաշատ երկիր: Այնտեղ նրան գերում ու գրավում է Վիլեր անունով մի տղամարդ: Էմիլիան չի կարող դիմակայել նրա կախարդանքին. նա ընկնում է Վիլերի սիրո աշխարհ:  Երջանիկ ավա՞րտ: Գուցե այո, գուցե ոչ…
Ֆիլմը ճակատագրական եղավ գլխավոր դերասանների համար. ֆիլմի նկարահանումներից հետո Միքի Ռուրկն ու Կարեն Օտիսը ամուսնացան:

 Դառը լուսին/Bitter Moon, 1992

Ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Դառը լուսին» ֆիլմը էկրաններ է բարձրացել 1992 թ.: Ֆիլմում նկարահանվել է ռեժիսորի կինը՝ Էմանուել Սենյեն, նաև Հյու Գրանտը, Պիթեր Կայոտը և Քրիսթին Սքոթ Թոմասը:
Ասում են. «Ամենավառ աստղերն ամենաարագն են խամրում»: Պատահաբար նրանք հանդիպում են սիրո քաղաքում ավտոբուսնեից մեկում: Օսկարը միանգամից սիրահարվում է գեղեցկուհի Միմիին: Աղջիկը, սակայն, միանգամից չի արձագանքում այդ զգացմունքներին: Որոշ ժամանակ անց Միմին ու Օսկարը սկսում են միասին ապրել նոր ու նախկինում անհայտ մի աշխարհում: Նրանք սկսում են բացահայտել սեքսուալի սահմաններն ու վայելքի ամենակարողությունը:
Վերջում միևնույն է՝ աստղերը խամրում են…
 
vnews.am