Ուժեղ կանանց միայն սեքս հարկավոր չէ, նրանք պետք է զգան, որ իրենց ցանկանում են այն բանի համար, որ այդպիսին են: Նրանք վստահ են, նրանք գիտեն, թե ինչ են ուզում են, եւ հասկանում են իրենց պահանջմունքները: Տղամարդը, որին նրանք կընտրեն, պետք է բավարարի դրանք: Որովհետեւ նրանք ուշադրություն չեն փնտրում, նրանք կապվածություն են փնտրում:

 

Ուժեղ կանայք գիտեն, որ գեղեցիկ են, եւ նրանք սպասում են, որ սեքսը հրաշալի կլինի: Ուժեղ կանանց տեսանկյունից հրաշալի սեքսն այն է, որն իրենց թույլ է տալիս խոցելի եւ ուժեղ լինել միաժամանակ: Խոցելի այն իմաստով, որ թույլ են տալիս իրենց տեսնել առանց դիմակի: Իսկ ուժեղ այն իմաստով, որ նրանք չեն վախենում ինչ-որ մեկին հնարավորություն տալ նույնպես իրենց նման լինել: Այնպես որ՝ ուժեղ կանանց հարկավոր է սեքս, որը նրանց թույլ կտա զգալ, սեքս, որը կլրացնի իրենց երջանկությունը, սեքս, որը նրանց օգնում է լավագույնը լինել անկողնում:

 

Ուժեղ կանայք միայն սեքս չեն ցանկանում, նրանք ուզում են, որ իրենց սիրեն իրենց անկատարության համար: Նրանք ուզում են, որպեսզի ինչ-որ մեկը հասկանա իրենց: Հասկանա, թե որտեղից է բխում իրենց ուժը: Ուզում են մեկին, ով կտեսնի, թե իրենց վստահ եւ համարձակ հոգին ինչպես է առանձնանում մյուսների ֆոնին: Մեկին, ով այդ կրակը չափազանց սեքսուալ կհամարի: Մեկին, ով կգնահատի, թե ինչպես է կյանքի հանդեպ իրենց կիրքն ու ապագայի հանդեպ հույսն օգնում հաղթահարել դժվարությունները:

 

Ուժեղ կանայք միայն սեքս չեն ուզում, նրանց խորը կապ է հարկավոր: Ուժեղ կանայք էմոցիոնալ են, զգայուն եւ կարեկցող: Բայց նրանք նաեւ խիստ են, վճռական եւ իշխող, երբ դա անհրաժեշտ է: Այդ պատճառով նրանց առանձնահատուկ կապ է հարկավոր տղամարդու հետ, որոնց մոտ նրանք կվերադառնան օրվա ավարտին: Նրանց հարկավոր է մեկը, որի մոտ նրանք կգնան, երբ անվստահ կամ հոգնած զգան: Ուժեղ կանայք ամբողջ կյանքի համար կապ են ուզում. այնպիսի մեկին, որի մասին կարդացել են եւ դիտել կինոյում, մեկին, որին նրանք հավատում են, որին արժանի են:

 

Ուժեղ կանայք միայն սեքս չեն ուզում, նրանց կիրք է հարկավոր, քանի որ նրանց համար միայն դա է կյանքն իրական դարձնում: Դյուրին է սեքս գտնել ու ստանալ: Ուժեղ կանայք վարժվել են ջանալ այն բանի համար, ինչ ունեն: Նրանք վաստակել են այն կյանքը, որն ունեն, եւ նույնպիսի հաջողություն եւ պարգեւ են ուզում սիրո հարցում:

 

Նրանք համբույր են ուզում, որից շունչը կտրվում է, քանի որ նրանք կարող են հաղթահարել դա: Նրանք գրկախառնություն են ուզում, որոնցում իրենց զգում են՝ ինչպես տանը, քանի որ ամբողջ կյանքում դա են փնտրել: Նրանք ուզում են լինել նրա հետ, ով կզարմացնի ու կոգեշնչի իրենց: Նրանք ուզում են լինել նրա հետ, ով իրենց կհանի հարմարավետության գոտուց, քանի որ չեն վախենում ներողություն խնդրել, երբ սխալ են, չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը:

 

Ուժեղ կանայք ուզում են ուժեղ տղամարդկանց հետ լինել: Իսկ ուժեղ տղամարդը կրքոտ տղամարդն է: Նա, ով հարաբերություններն անկեղծ շփում եւ ամուր ընկերություն է համարում: Ով չի վախենում ցույց տալ իր էմոցիաները, բացել սիրտը եւ հանուն սիրո ռիսկի դիմել: