Քիմ Քարդաշյանը կարողանում է շոկի ենթարկել երկրպագուներին։ Ամերիկյան ռեալիթի շոուի աստղը երեք նոր լուսանկար է հրապարակել, որոնցում ներկայացել է արտասովոր կերպարում։
Բոլոր լուսանկարներն արվել են գիշերը։ Քիմը լուսանկարվել է մեքենայում, ապա՝ դրա կողքին։ Ոչ ստանդարտ կազմվածք ունեցող Քիմը Jean Paul Gaultier կիպ հագուստ է ընտրել։
Հագուստը նստատեղի հատվածում ամբողջությամբ թափանցիկ է եւ ընդգծում է Քարդաշյանի մարմնի ամենահայտնի հատվածը։ «Ինչ՞ին եք նայում։ Կատակ է»,- գրել է Քիմը։