Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է կրտսեր որդու լուսանկարը, որում նա կերպարանք է ընդունել մահճակալի մեջ:
Քիմ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթի հետ դաստիարակում է չորս երեխաների՝ վեցամյա Նորթին, չորսամյա Սեյնթին, երկամյա Չիկագոյին եւ 10 ամսական Փսալմին: Քիմը հազվադեպ է հրապարակում կրտսեր որդու լուսանկարները, բայց այսօր բացառություն է արել։
«Իմ փոքրիկն այնքան գեղեցիկ ու քաղցր է», — մակագրել է լուսանկարը գոհ մայրիկը։ Նրա կարծիքն ամբողջությամբ կիսել են երկրպագուները։ «Նա կարծես երազանք լինի», «Նրա աչքերը պարզապես ցնցող են», «Գեղեցիկ երեխա», «Իսկական հայ», — հիացել են երկրպագուները:
Որոշ հետեւորդներ ընդգծել են Պսալմի նմանությունը Քիմի հոր հետ։ «Քո որդին Ռոբերտ ավագի կրկնօրինակն է», «Ինչպիսի նմանություն», «Որքան են միմյանց նման», — զարմացել են նրանք: Քիմն ինքը համոզված է, որ տղան դարձել է իր ծնողի ռեինկառնացիան։ Ռեալիթի-շոուի աստղին դա պատմել է Բալի կղզու քրմուհին։