Հայկական արմատներ ունեցող ուկրաինացի հայտնի տիկտոկեր Արթուր Բաբիչը Հայաստանում փորձել է գյումրվա խոհանոցի հայտնի ուտեստներից՝ տավարի քյալլան։ «Սա իմ փորձած ամենասարսափելի ուտեստն է»,-հետեւորդների հետ կիսվել է նա։

Instagram-ում տեղադրված տեսանյութում տիկտոկերն, ամեն դեպքում, համտեսել է ուտեստը, այնուհետեւ կատակել՝ «Ինձ հոգեբան է պետք»։ Բաբիչի տեսանյութը զարմացրել է նաեւ նրա թե հայ, թե արտեկրացի հետեւորդներին։