«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարներով, որոնք արվել են հանգստի ընթացքում։
Իր միկրոբլոգի Stories բաժնում Լուսինեն լուսանկարներ է տեղադրել, որոնցում պատկերված է գեղեցկուհի դստեր՝ Արիանայի հետ։ Լուսանկարներում նրանք ջերմ գրկախառնված են։ Նա սպիտակ տաբատ եւ բլուզ է ընտրել, որը համադրել է ծաղկային պրինտով վերնազգեստի հետ։ Լուսանկարները մեկնաբանված չեն։