Անգլիացի գիտնականները կատարել են հայտնագործություն, որը
շատ կարևոր է մարդկության համար. նրանք կարողացել են ատամ
աճեցնել։
Հետզոտողները միավորել են մարդկային լնդերի և մկների
էմբրիոնային ցողունային բջիջները: Ստացված օրինակը նրանք
տեղադրել են մկան բերանում: Դրա հետևանքով առնետի մոտ աճել
են հիբրիդային, այսպես ասած, «մարդամկնային» ատամներ:
Ատամի նման օրինակը պարունակում է դենթին՝ ատամի հիմնական
մասը կազմող հյուսվածք և պաշտպանիչ էմալ: Հիբրիդային ատամն
ունեցել է նաև կենսունակ արմատներ:
Գիտնականները ստեղծել են նաև մարդու էպիթելային հյուսվածքներից և մկների էմբրիոնային բջիջներից մեկ
այլ՝ «կենսատամ»։ Այս մասին հաղորդում է Federal Post-ը: