Ամերիկացի իմպլանտոլոգները սովորել են նոր եղանակով ենթաստամոքսային գեղձի բջիջների կղզյակներ ներմուծել փորձարկվող կենդանիների մաշկի տակ, որոնց նախապես առաջին տիպի շաքարախտի զարգացում են մոդելավորել: Փորձը հաստատել է այս լուրջ հիվանդության բուժման հաջողությունը: Բջիջները տեղադրվել են կոլագենի մանրաթելերի պարկուճում:

 

Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Մինգ Յուի ղեկավարած աշխատանքային խմբի արդյունքները հրապարակվել են Nature Metabolism-ում:

Նախկինում ենթաստամոքսային գեղձի հյուսվածքը փոխպատվաստելու փորձերն ավարտվել են ձախողմամբ, հյուսվածքները մերժվում էին, սակայն նոր մեթոդը լավ արդյունքներ է ցույց տվել: