Բրիտանացի գիտնականները մշակել են մարդու կենսաբանական տարիքի հաշվման պարզ մեթոդիկա, որը թույլ Է տալիս որոշել, թե ինչ արագությամբ Է ծերանում այս կամ այն անհատն՝ ըստ նրա օրգանիզմում հարյուրավոր հանգուցային գեների ակտիվության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Genome Biology հանդեսում հրապարակված հոդվածում:

 

«Երբ մենք մեր մեթոդիկան ստուգում Էինք 70-ամյա բրիտանացիների վրա, կարող Էինք 50 տոկոս հավանականությամբ ընտրել այն մարդկանց, որոնց համար մոտ ժամանակներս մահանելու հնարավորությունը գործնականում հավասար Էր զրոյի, ինչպես նաեւ նրանց, ովքեր պետք Է շուտով մահանային»,- հայտարարել Է Ջեյմի Թիմոնսը Լոնդոնի Թագավորական քոլեջից (Մեծ Բրիտանիա):

 

Թիմոնսը եւ նրա գործընկերները սովորել են հաշվել մարդու իսկական տարիքը, նրա ծերացման արագությունը եւ հընթացս պարզել են, որ ակտիվ կամ նստակյաց ապրելակերպը գործնականում չեն ազդում կյանքի տեւողության եւ օրգանիզմի զառամելու տեմպերի վրա՝ ուսումնասիրելով ԴՆԹ-ների ավելի քան 50 հազար ֆրագմենտներ մի քանի հարյուր երիտասարդ եւ տարեց մարդկանց համագեներում:

 

Այդ անալիզը ցույց Է տվել, որ օրգանիզմի ծերացման նշանները եւ դրա արագությունը կարելի Է հայտնաբերել բոլոր 150 գեների կառուցվածքով եւ ակտիվության աստիճանով, ինչն զգալիորեն պարզեցնում եւ Էժանացնում Է նման անալիզը:

 

Զինվելով այդ մեթոդիկայով՝ Թիմոնսի խումբը ստուգել Է, թե կարող Է արդյոք այն կանխատեսել Շվեդիայի մի քանի հարյուր 70-ամյա բնակիչների մահվան մոտավոր ժամանակը, որոնք համաձայնել Էին մասնակցելու գիտափորձին: Կենսաբանի խոսքով՝ իրենց մեթոդիկան եղել Է բավականին ստույգ, եւ կենսաբաններին հաջողվել Է սովորել հաշվել մարդու մահվան հավանականությունը հետագա 3- 4 տարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը' Fotolia