Ստենֆորդի համալսարանից գիտնականները պարզել են, որ մարդը ծերանում է երեք փուլով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine գիտական պարբերականում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Վերլուծելով 18-95 տարեկան 4 263 մարդու արյան անալիքները՝ հետազոտողները եկել են եզրահանգման, որ տարիքային փոփոխությունները մարդու օրգանիզմում կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին փուլն ավարտվում է 34 տարեկանում, հաջորդ զգալի փոփոխությունները տեղի են ունենում 60 տարեկանում, վերջինը՝ 78-ում:
Հայտնագործության հեղինակները տեղեկացնում են արյան պլազմայի նկատելի ոչ գծային փոփոխությունների մասին, որոնք դիտվում են այդ տարիքներում: