Asekose.am-ը գրում է․
Հայկական շոու բիզնեսի ամենահավատարիմ և իրենց ընկերության մասին մշտապես լուսաբանող ու հանրային թեմա դարձնող ընկերուհիները բաժանվել են: Խոսքս դերասանուհիներ Ժաննա Բուտուլյանի և Էլեն Ասատրյանի մասին է:
Մինչ անդրադառնալը բուն թեմային, ուզում եմ բոլորս միասին վերհիշենք, թե ինչպես Էլեն Ասատրյանն «օգտագործեց» Ժաննա Բուտուլյանին: Նա ի սկզբանե անհայտ էր հայ հասարակությանը, մինչև Ժաննայի օգնությամբ Դիանա Գրիգորյանի սերիալներից մեկում էպիզոդիկ դերում հայտնվելը: Այնուհետև Էլենն իր ճարպկության շնորհիվ կարողացավ մի քանի դերեր ևս կերտել: Այդ ամբողջ ընթացքում երկու ընկերուհիներն իրենց պարտքն էին համարում ամեն վայրկյան հանրությանն իրենց ընկերությունը ներկայացնել սրտաճմլիկ ու պաթետիկ գրառումներով: Հատկանշականն այն է, որ նրանք միմյանց ԱՇԽԱՐՀ և ՄՈԼՈՐԱԿ էին անվանում՝ միաժամանակ նշելով, որ շատերն են փորձում խանգարել նրանց ընկերությանը: Իսկ թե ի՞նչ սև կատու անցավ նրանց միջև, քչերին է հայտնի:
Երկու ընկերուհիներ սկսեցին որպես երեկոյի հաղորդավար հանդես գալ երևանյան երկու տարբեր ակումբներում, այնուհետև Էլենին հեռացրին աշխատանքից, ով էլ ըստ ասեկոսեների' փորձեց զբաղեցնել Ժաննայի տեղը: Այդպես էլ եղավ՝ Ժաննային փոխարինեց Էլենը:
Այս ամբողջ ընթացքում դերասանուհիները լուսանկարներ չհրապարակեցին՝ փորձելով հանգիստ թողնել իրենց հետևորդներին: Փորձելով վերլուծել ստեղծված իրավիճակը' եկա հետևյալ եզրահանգման՝ Էլենն օգտագործեց Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձավ, խլեց նրանից նրա աշխատանքն ու հրաժարվեց իր երբեմնի մոլորակից:
Ստորև ներկայացնում եմ Ժաննայի և Էլենի գրառում-շնորհավորանքները՝ միմյանց ծննդյան տարեդարձների առթիվ: ՉՀՈՒԶՎԵՔ)