Հայտնի հումորիստ Միշա Գալուստյանի կինը՝ Վիկտորյան, բավականին ակտիվ է ինստագրամում։ Նա 100 հազարից ավելի հետևորդ ունի, որոնց հետ կիսվում է ընտանեկան լուսանկարներով և ոչ միայն։
Այս անգամ հումորիստի կինը նրա հետ լուսանկար է հրապարակել, որին կից հումորային գրառում է արել. «Սիրելի Միշա Գալուստյանն իր փոքրիկին միշտ հյուրասիրում է ամենագեղեցիկ, ամենահամեղ ու ամենաորակյալ բաներով»։
«Հետևողականությունն իմ լավագույն որակներից մեկն է»,- լուսանկարը մեկնաբանել էր հումորիստը։