Life.panorama.am-ի «Հայտնիների գեղեցկության բանձեւերը» շարքի հյուրն այսօր հաղորդավարուհի, դերասանուհի Աիդա Թորոսյանն է:
-Աիդա, որն է կնոջ գեղեցկության գաղտնիքը՝ Ձեր գաղտնիքը:
- Գեղեցկության հատուկ գաղտիքները բացահայտելու կամ թաքնված մեթոդները փնտրելու կարիք չկա։ Իրականում գեղեցիկ լինելու բանաձեւը ճափազանց պարզ է, բարդ է, սակայն, դրան հետեւելը. սիրի՛ր ինքդ քեզ, գնահատի՛ր դիմացինի գեղեցկությունը եւ մի՛ համեմատվիր։
-Ըստ Ձեզ՝ որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում կնոջ ներքին ու արտաքային գեղեցկությանսահմանները:
- Գեղեցկությունն իսկապես մի շարք տարրերի համադրություն է։ Այո, բնական է, որ առաջինը մարդուն գրավում է դիմացինի արտաքին գեղեցկությունը, բայց միայն ներքին գեղեցկություն ասվածի առկայության դեպքում է այն լինում ավելի վառ ու տեսանելի։ Հակառակ դեպքում արտաքին գեղեցկությունը նմանվում է շքեղ կտավի, որը մութ սենյակում է կախված։
-Սեքսուալությունը՝ որպես գեղեցկություն: Ինչպե՞ս պահել այս կանոնը, որպեսզիսեքսուալությունը գռեհկության չհասնի:
- Չպետք է փորձել սեքսուալ լինել՝ սա է ամենկարևորը։ Ինչքան շատ են հատուկ քայլեր արվում այդ նպատկով, այնքան ավելի է մոտենում գռեհկության սահմանը։ Եթե մի բան առկա է, ապա դա բոլորն են տեսնում, կարիք չկա դրա մասին բարձրաձայնել։
-Կիրթ կինը գեղեցիկ է, եթե անգամ արտաքանապես չունի շլացուցիչ դիմագծեր: Միաժամանակ կիթ եւ գեղեցիկ կանայք քիչ են: Ինչի՞ հետ եք սա կապում:
- Երևի թվում է, որ գեղեցկությամբ կարելի է հասնել ամեն ինչի, դրա համար պետք չէ կրթել ներքինը։ Հասնել, միգուցե հնարավոր է, բայց դա պահելն ու անընդհատ զարգացնելը՝ ոչ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։