«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի նոր՝ընտանեկան տաղավարի ու իր առաջիկա ծրագրերի մասին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը:

 

««Երկար ճամփորդությունից հետո մենք կրկին տանն ենք»` ահա այս զգացողություններով մենք` ես ու Գայանե Ասլամազյանը, տեղափոխվեցինք «Բարի լույսի» նոր, բայց միեւնույն ժամանակ հին տաղավար: Հենց այս տաղավարից եմ ես սկսել «Բարի լույս»-ում իմ գործունեությունը, - նկատեց հաղորդավարուհին ու շարունակեց,- մեր նոր տաղավարն էլ ավելի լուսավոր է, ջերմ ու գունեղ, բացի այդ` նոր եթերաշրջանում հետզհետե ունենալու ենք նոր էջեր, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն հաղորդաշարն ու մենք էլ կշարունակենք ժպիտով սկսել ամեն մի նոր օրը»:

 

«Նոր էջերի մասին մենք էլ ընթացքում ավելի հստակ կիմանանք, հիմա դեռեւս կարող եմ նշել բլից-հարցումները, որը պատրաստում է մեր լրագրողներից մեկը. նա հայտնի մարդկանց բլից հարցեր է տալիս, որոնց արագ պատասխանելու ընթացքում զավեշտալի իրավիճակներ են ստեղծվում: Ընդ որում նշեմ, որ հնչում են սովորական հարցեր, օրինակ՝ ո՞ր գույնն է ամենասիրելին, ո՞րն է ամենասիրելի քաղաքը եւ այլն»,- նշեց Սիմա Բաղդասարյանը:

 

Շարունակությունը` այստեղ: