Երկար դադարից հետո դերասանուհի Աննա Գրիգորյանը համաձայնել է պատասխանել Interlur.com-ի հարցերին: Մասնագիտության ընտրությունից, մինչև Ամանորի հրաշքի սպասում: Ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ դերեր կցանկանար խաղալ և ո՞րն էր 2016-ի գլխավոր ձեռքբերումը: 

 -Ե"րբ սկսեցիք ֆիլմերում նկարահանվել:

Սկզբում նկարահանվել եմ գովազդային հոլովակներում, ապա տեսահոլովակներում ու ֆիլմերում: Առաջին տեսահոլովակը, որում նկարահանվել եմ Արամեի Գեղեցկուհուն տեսահոլովակն էր: Նաև Լոու Դիփի տեսահոլովակն էր, որտեղ նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր եմ Արենն Բայադյանից: Ինչ վերաբերում է ֆիլմերին. նկարահանվել եմ «Քարտ բլանշ» հեռուստասերիալում, առաջին անգամ գլխավոր դերում եղել եմ «Առաջին դեմք»ը ֆիլմում, «Ռեստարտ 2020»-ում եմ խաղացել, որն այժմ հեռարձակվում է հեռուստատեսությամբ:

15502913 1196878627060546 1202066937 o

-Շատերն են խոսում պատմական «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմի մասին: Որքանո"վ է հոգեհարազատ ձեր կերպարն այս ֆիլմում: Լինելով պատմական ֆիլմ, ի"նչ նշանակություն ունի այն ձեզ համար և ինչո"վ է տարբերվում մյուս ֆիլմերից և սիթքոմներից, որտեղ խաղացել եք:

- «Հին արքաները» ֆիլմում նկարահանվելու առաջարկը միանգամից եմ ընդունել: Քանի որ շատ երկար տարիներ երազել եմ, որպեսզի նկարահանվեմ նման ֆիլմում: Ձյունիկի կերպարում եմ խաղում, որը գլխավոր կերպար է: Ճիշտ է շատ չի երևում, բայց իր առանցքի շուրջ շատ բաներ են փոխվում, նա հայտնվում է այն կիզակետներում, որտեղ կարևոր լուծումներ են տրվում, կամ հակառակը: Շատ ուժեղ կերպար է ու իր մեջ շատ բազմազանություն կա:

 

-Ինչպե"ս եք վերաբերում սիթքոմներին:

-Սիթքոմերին առհասարակ լավ եմ վերաբերվում, որովհետև տխրեցնելն ու լացեցնելն ավելի հեշտ է, քան ուրախացնելն ու ծիծաղեցնելը: Քանի որ ես ամեն բան անում եմ անկեղծ, թե դրաման, թե ծիծաղը, թե լացը, ինքստինքյան հավատում եմ այդ կերպարին: Բայց ինձ թվում է, որ կյանքի այս փուլում շատ ավելի հաճույքով եմ կատարում դրամատիկ կերպարներ: Եվ կցանկանամ այս փուլում դրամայի մեջ խորանալ:

15536951 1196878640393878 703728801 o-Ձեր կարիերայում հիմնականում դրական կերպարներ եք խաղացել, եղել են արդյո"ք բացասական կերպարի առաջարկներ:

-Բացասական կերպար խաղալու առաջարկներ չեմ ստացել: Ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչպես կխաղամ: Այն ֆիլմերը, որտեղ ես ինչ-որ կերպարներ եմ կերտել միշտ կերտել եմ Աննային մոտ կերպար:

 

-Իսկ բացասական կերպար խաղալու առաջարկը ստանալուց չեք վախենա արդյոք հասարակության արձագանքից:

Հայաստանում մի փոքր բարդ է այդ առումով, ինչպիսին կերպարն է այնպես էլ մարդուն ընկալում են: Դրա համար, երբ առաջին անգամ «Առաջին դեմք»ի առաջարկը ստացա շատ ուրախացա, որ կերպարը լավն է, հեռուստադիտողն իրեն շատ կսիրի: Այսինքն, ինձ թվում է, որ որպես դերասանուհի ես որոշ քայլեր արդեն արել եմ ու բացասական կերպար կերտելիս էլ, հուսով եմ, որ առողջ հեռուստադիտողն ու հանդիսատեսը կտեսնեն, թե ինչ բազմազան եմ կարողանում ներկայանալ: Եթե սկզբում չար կերպարով հանդես գայի, հնարավոր է այդպես էլ իրենց մոտ արմատավորվեր, որ Աննա Գրիգորյանը չար է: Հիմա մեծ սիրով կկերտեմ բացասական կերպար ու չեմ վախենա:

15502970 1196878643727211 766975410 o-Խոսենք նաև շոու բիզնես՝ Ձեր մուտքի մասին: Ինչպե"ս եղավ այն:

-Մոդելային կարիեռան սկսեցի, երբ առաջին անգամ ինձ նկարեց Վահան Ստեփանյանը: Մինչ մոդելային կարիերայով զբաղվելը ես այլ մասնագիտությամբ էի զբաղվում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն եմ ավարտել, առաջին մասնագիտությամբ լեզվաբան եմ:

 

-Ո"ր մասնագիտությունն է ավելի հոգեհարազատ ՝ լեզվաբանի, մոդելի, հաղորդավարի, թե դերասանի:

-Բոլորն են ինձ շատ հոգեհարազատ, քանի որ ինչ անում եմ շատ մեծ հաճույքով եմ անում: Եթե ինչ-որ բան գտնում եմ, որ կամ որակը, կամ հաճույքը բացակայում է կամ պակասում է, ես փորձում եմ դրանով չզբաղվել: Թող մեծամտություն չլինի, բայց ես իմ գործով եմ ապացուցում դա: Այսինքն, ես ինչ-որ աղջիկ չէի, ով մոդել լինելով սկսեց հաղորդում վարել, կամ դերասանությամբ զբաղվել, ու դա չօգնեց իրեն, և նա առաջ գնաց տեսքի ու սիրունության միջոցով: Ես ապացուցեցի ինչ-որ բաներ հենց իմ ոլորտում ու եթե այժմ փորձեմ մեկ այլ բան անել, կրկին ապացույցով եմ անելու, ոչ թե խոսքով: Առանձնացնել չեմ կարող, թե որ մասնագիտությունս է ավելի հոգեհարազատ, բայց թերևս, եթե առանձնացնեմ, ապա այս պահին կառանձնացնեմ դերասանությունը, որին ավելի մեծ էնտուզիազմով ու սրտի թրթիռով եմ մոտենում: Նորից եմ նշում, մյուս մասնագիտություններս էլ եմ շատ սիրում:

15540489 1196878623727213 1595633991 o

-Ո"րն է տարվա Ձեր ձեռքբերումը:

15577703 1104844372965435 494886440 n

-Այս տարվա իմ գլխավոր ձեռքբերումն «Առաջին դեմք»-ը ֆիլմն էր: Ես անչափ ուրախ եմ, որ հենց այդ ֆիլմով եղավ իմ դեբյուտը՝ գեղարվեստական ֆիլմ: Աշխատեցի շատ լավ մարդկանց հետ: Հետաքրքիր էր նաև «Ռեստարտ»ը, որտեղ շատ ուրիշ կերպարում եմ խաղում ՝ Կառայի դերում, ով մի հիմար աղջիկ է, հարուստ կյանքով ապրած, բայց շատ բարի ու արևոտ աղջիկ է: Ձեռքբերում եմ համարում այն, որ ռեժիսորներն ինձ հնարավորություն են տվել խաղալ դերեր, որոնք շատ տարբեր են իրարից, միապաղաղ չեն: Կարծում եմ դա ձեռքբերում է:

 

-Նոր տարվա հետ կապված ի"նչ ակնկալիքներ ունեք:

-Ամանորին մարդիկ միշտ հրաշքների են սպասում, ես էլ փորձում եմ դա անել: Կարծում եմ ամենամեծ հրաշքը մարդ արարածն է, իր թերություններով ու առավելություններով, ու ինչքան բարին նա տա իր շրջապատին ու իրեն, կարծում եմ, հենց դրանում է մարդու ֆենոմենն ու հրաշքը: Ես հենց այդ հրաշքին եմ սպասում, որ մեր մեջ դա արմատանա: Գործնական առումներով էլ, կան առաջարկներ, բայց դրանք այն փուլում չեն, որ դրանց մասին կարողանամ խոսել: