Կան կերպարներ, որոնք ստեղծում են իրենց ոճը ու երբեք չեն դավաճանում դրան' անկախ կյանքի տարբեր իրավիճակներից: Հենց այդպիսին է Հասմիկ Կարապետյանը, ով այս շրջանում նոր երգերով ու հոլովակներով չի հայտնվում էկրանին ու հիշեցնում իր մասին: Բայց սեփական ոճին հավատարիմ երգչուհին հայկական էստրադայում վաղուց թողել է իր անունը, եւ այդ անունը լսելիս շատերը ժպտում են ու շշուկով երգում' «Ես գնում եմ, սիրելիս, եւ փակում եմ դուռը իմ ետեւից…»:
Հասմիկն արդեն մի քանի ամիս է՝ իր երազած կարգավիճակում է: Թեեւ դժվարությամբ, բայց անչափ հոգատար մայրիկը գտավ ժամանակ BRAVO.am-ի համար ու թույլ տվեց մեզ ներխուժել անցյալ, խոսել չքննարկվածի մասին ու հասնել ներկա, որը երգչուհու համար թերեւս ամենալուսավոր շրջանն է…
-Հասմիկ, ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելը պարզապես ցանկությո՞ւն էր: Ինչո՞ւ լրագրողի մասնագիտությունը չդարձրիք Ձերը:
-Փոքր տարիքից բանաստեղծություններ էի գրում, շփվող էի, լեզու էի գտնում տարբեր բնավորություններ ունեցող մարդկանց հետ: Ուզում էի հեռուստալրագրող դառնալ: «Գլաձոր» համալսարանում էլ ծանոթացա Էմանուել Մանուկյանի հետ, ով իմ դասախոսներից էր: Նա իմ մեջ նոր որակներ էր բացահայտում, օգնում էր վերագտնել ինձ հենց այդ բնագավառում, բայց այդպես էլ ինձ չզգացի` ինչպես ձուկը՝ ջրում, չզգացի, որ վերջնականապես գտել եմ իմ տեղը: Բայց դա այն կրթությունն էր, որ հետո պետք է ինձ շատ օգներ: Տարիներ անց այդ մասնագիտության շնորհիվ հեշտությամբ կարողացա հաղորդում վարել:
- Նաեւ խոհարարական հաղորդում եք վարել: Համե՞ղ եք պատրաստում:
- Երբեք ինձ տնային լավ տնտեսուհի չեմ համարել եւ երբեք էլ չեմ համարի: Ես ճամփորդում էի, զբաղվում իմ աշխատանքով, իսկ տնային տնտեսուհի լինելն ինձ համար ճղճիմ մի բան էր( ծիծաղում է-հեղ.): Սակայն, ասում են՝ մայրանալուց հետո շատ բան է փոխվել: Եթե առաջ կզարմանային, երբ տեսնեին` պատրաստում եմ, հիմա դա իմ առօրյայի մի մասն է: Ամուսնանալուց հետո հույսս ինձ վրա էր, ու հեշտությամբ պատրաստում էի: Մինչ օրս թունավորումներ չեն եղել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։