Tert.am-ը գրում է. Երգչուհի Հասմիկ Կարապետյանի երկար սպասված բալիկը ծնվել է անցած տարի։ Երգչուհին իր ամուսնուն դուստր է պարգևել։ Ծնողները նրան անվանել են Տաթև։ Կայքը երգչուհու հետ զրուցել է իր զգացողությունների, երեխայի և առաջիկա ծրագրերի մասին։

 

Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը…


Պատասխանատվությամբ, հուզմունքով, ուշադրությամբ. այն կանայք, որոնք մայր են դարձել, կհասկանան` ինչպես է փոքրիկի հետ օրը սկսվում։ Առավոտյան գրեթե ժամանակ չեմ ունենում ինձնով զբաղվել։ Երբ արթնանում է փոքրիկս, կերակրում եմ ու լողացնում։

 

Այդ հարցերում Շանթն օգնո՞ւմ է Ձեզ։ 

 

Ամուսինս միշտ կողքիս է ու ամեն հարցում օգնում է ինձ։ Նա շատ ավելին կարող է անել, եթե ես թույլ տամ։ Մեզ մոտ` կանանց, ընդունված է նման աշխատանքները վստահել կանանց, քան տղամարդկանց։ Սակայն զգում եմ, որ պետք չի այդպես անել։

 

Ասում են երեխայի ծնունդից հետո շատ կանայք փոխվում են։ Ի՞նչ կասեք Ձեր մասին։


Դուստրս ինձ փոխել է, թե ոչ,  չեմ կարող միանշանակ ասել։ Ինքս իմ մասին դժվար է խոսել։ Մտերիմներս, հարազատներս ու ընկերներս ասում են, որ մեծացել եմ։ Ոչ թե տարիքով, այլ կյանքի վերաբերյալ հայացքներս այլ են։ Շատ շատերն ինձանից չէին սպասում, որ ես մեծացող կանանցից եմ, որոնց մեջ անկախ տարիքից միշտ մնում է աղջկական հատկանիշները։ Մայր լինելն ավելի պատասխանատու ֆունկցիա է։ Կարծում եմ արդարացրել եմ բոլորի սպասումները։

 

Հասմիկ, երբ մամուլում տարածվեց` ծնվել է Ձեր առաջնեկը, ամբողջ համացանցը լցվեց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Ծանոթ, թե անծանոթ ուրախանում էին։ Կարծում եմ Ձեր զգացողությունները դժվար կլինի նկարագրել :)


Ինձ համար կրկնակի, եռակի անգամ տոն էր, քանի որ երկար եմ սպասել այս երջանկությանը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երկար ժամանակ իմ անձնականում նորություններ չկային, որովհետև ոչինչ չէր ստացվում։ Միշտ ասել եմ, որ ուզում եմ ունենալ առողջ լուրջ ընտանիք, բալիկ։ Կարծում եմ, յուրաքանչյուր կին պետք է իր կյանքում գոնե մեկ անգամ զգա մայրության բերկրանքը։ Ինչքան էլ այդ ամենն ինձ դժվար էր թվում ու շատ պատասխանատու, բայց դա եղավ Աստծո օրհնանքով և լավ մասնագետի միջոցով։ Ուրախ եմ, որ հենց այս տարիքում մայրացա, քանի որ ինձ պետք էր փորձ, կամք, կյանքի ճանապարհ։

 

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում