Հուլիսը Հասմիկ Կարապետյանի համար նշանավորվում է անձնական տոներով: Երգչուհին հուլիսի 4-ին նշել է ծննդյան տարեդարձը, այսօր էլ շնորհավորանքներ է ստանում ամուսնության 1-ամյակի առթիվ: Նա BRAVO.am-ին ասել է, որ 39-ամյակը նշել է հայրական տանը' մտերիմների միջավայրում, իսկ առաջին անակնկալը մատուցել է ամուսինը' Շանթ Քիրմիզյանը:

 

- Ւ՞նչ զգացողություն ես ունենում տարեդարձերիդ:

 

 

- Ամեն տարի ծննդյանս օրերին շատ տխուր էի լինում, մեկուսանում էի մարդկանցից: Այս տարի այլ էր. շատ ուրախ ու ոգեւորված էի: Ինձ երջանիկ էի զգում, դեպրեսիվ չէի, երեւի պատճառն այն է, որ ընտանիքումս խաղաղություն է տիրում, հոգիս երջանիկ է:

 

- Սովորաբար, ծննդյան օրը վերլուծում ենք անցած ուղին: Երբ հետադարձ հայացք եք գցում ապրած տարիներին, ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը:

 

- Ինչ բացթողումներ էլ որ ունեցել եմ, չեմ ափսոսփում, քանի որ դրանց հաջորդել են ձեռքբերումներ, որոնց շնորհիվ մոռացել եմ ցանկացած բացթողում: Միակ բանը, ինչի համար հաճախ ափսոսում եմ, այն է, որ մի փոքր ծույլ եմ. եթե ավելի աշխատասեր լինեի, վստահ եմ` իմ աշխատանքում շատ ավելի մեծ բարձունքների կհասնեի: 

 

 

Շարունակությունը` այստեղ: