Այսօր դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյան դստեր մեկ ամյակն է: Մեկ տարի առաջ այս օրը Մարիամը համալրեց երիտասարդ մայրիկների շարքն ու իր խոսքով, ձեռք բերեց կյանքի ամենամեծ հարստությունը:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Մարիամը պատմեց, որ այսօր մեծ ու ճոխ խնջույք չի կազմակերպի, քանի որ ամուսինը Հայաստանում չէ.

 

«Այսօրը առաջին հերթին ինձ համար է տոն, մեկ տարի է, ինչ աշխարհի ամենաերջանիկն եմ, աղջիկս իմ ամենամեծ ձեռքբերումն է, իմ սերը, իմ ուրախությունը: Նրա ծնունդի պարգեւած երջանկությունը ինձ համար անպատմելի է, վստահ եմ' մայրիկներն ինձ կհասկանան: Անկեղծ ասած' ես ու ամուսինս ուզում էինք մեր Միլայի մեկ ամյակին նաեւ մկրտել նրան, սակայն քանի որ Գոռի գործերը չդասավորվեցին, որ այսօր գա Երեւան, ուստի որոշեցինք մկրտությունը տեղափոխել մեր աղջկա երկու ամյակին: Այսօր մեր մտերիմների ու շատ մոտ հարզատների հետ միասին փոքրիկ խնջույք կկազմակերպենք, որտեղ ամեն բան լինելու է իմ աղջկա նման թիթիզ, լի գույներով ու ժպիտներով»- պատմեց Մարիամն ու խոսեց մեկամյա դստեր մասին.

 

«Աղջիկս գնալով ինձ է նմանվում, արդեն զգում եմ, որ մայրիկի նման շուտ նեղացող ու շուտ էլ հաշտվող է: Նա ամեն ինչից ուրախանում է, իրեն փոքրիկ բաներն էլ կարող են երջանկացնել: Միլան նաեւ շատ հետաքրքրասերն է, անընդհատ կարող է շուրջը նայել ու ամեն բան զննել, երբեմն անգամ ընկերուհիներս կատակում են' ասելով, որ շրջապատում ամեն ինչից պետք է տեղյակ լինի»:

 

Շարունակությունն՝ այստեղ։