Ռուսական շոուբիզնեսի պրիմադոննան՝ Ալլա Պուգաչովան բարդ վիրահատության է ենթարկվել:

 

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, բժիշկները անոթների ստենտավորում են իրականացրել: Պուգաչովայի առողջական վիճակը վատացել է մայիսի 26-ին, հետազոտություն իրականացնելուց հետո վիրահատվել է Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է կայքը, երգչուհու վիճակը լավ է, նա մայիսի 30-ին դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Ի դեպ, 68-ամյա Պուգաչովան 3-րդ անգամ է նման վիրահատության ենթարկվում: