Հայտնի է դարձել երեկ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգի ժամանակ Ջամալայի ելույթի ընթացքում բեմ բարձրացած եւ հետույքը մերկացրած տղամարդու ինքնությունը:

Abc.net-ի հաղորդմամբ՝ նա ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկն է, թեև իր ուսերին նա գցած է եղել Ավստրալիայի դրոշը:

Ի դեպ, Սեդյուկն ինքն է իրեն մատնել իր Instagram-ում:

Լրագրողը հայտնի է նմանատիպ այլ արարքներով: Օրինակ, մեկ անգամ Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում նա փորձել է համբուրել Քիմ Քարդաշյանի հետույքը: