Կանադայի Տորոնտո քաղաքում Նիկ Գրեվել անունով տղամարդը լոգարանում կծել է իր ընկերուհու՝ 24-ամյա Էլիսոն Դանիլկոյի քթից:
Զույգը նշելիս է եղել Ամանորը, երբ նրանց միջև վիճաբանություն է սկսվել:
The Sun-ի փոխանցմամբ՝ 30-ամյա խանդոտ տղամարդը չի ցանկացել, որ իր ընկերուհին մեկնի Կոստա Ռիկա, ինչն էլ միջադեպի պատճառ է հանդիսացել:
«Նա ինձ սղմել էր պատին, ես գոռում էի, բայց նա ինձ բաց չէր թողնում, իսկ հետո կծեց քթիցս»,- պատմում է տուժողը:
Կնոջը հաջողվել է փախչել և թաքնվել հարևանի տանը: Նրան արյունահոսող քթով տեղափոխել են հիվանդանոց:
Նշվում է, որ ոստիկաններին չի հաջողվել գտնվել քթի պոկված մասը:
«Նա կա՛մ կերել է այն, կա՛մ նետել զուգարանը»,- հայտարարել է Էլիսոնը:
Այժմ նրան սպասվում է քթի պլաստիկ վիրահատություն: