Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Ելույթ ունեցան 18 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի:
Ըստ ադրբեջանական որոշ լրատվամիջողների՝ ադրբեջանցիները վրդովված են այն հանգամանքով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբանները չեն ներկայացրել Ադրբեջանը ներկայացնող երգչուհուն, այլ միայն նշել են, որ ելույթ է ունենում հերթական երկրի մասնակիցը:
Նշենք նաև, որ հայ մեկնաբանները հիշեցրել են, որ Հայաստանը մայիսի ինին նշում է եռատոնը՝ Շուշիի ազատագրումը, արցախյան բանակի օրը և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը: