«Երանի» հեռուստասերիալից հանրությանը հայտնի դերասանուհի Իրինա Այվազյանն իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ  հաճախ է ասեկոսեների թիրախում հայտնվում: Գեղեցիկ արտաքինի, հեռուստատեսություն մուտք գործելու և առաջիկա պլանների շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը դերասանուհու հետ:

 

- Իրինա, սովորել եք Բրյուսովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետում, ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում՝ սերիալում:


-Մանկուց երազել եմ դերասանուհի կամ երգչուհի դառնալ, միշտ էլ ինչ-որ քայլերի դիմել եմ՝ նպատակիս հասնելու համար: Տարբեր հեռուստանախագծերի համար մի քանի անգամ հայտնվելով ռեժիսոր Վահե Սայանի մոտ` վերջապես անցա քաստինգն ու առաջարկ ստացա նկարահանվելու «Երանի» հեռուստասերիալում:

 

-Չունենալով դերասանական կրթություն` ինչպե՞ս է Ձեզ հաջողվում նկարահանման հրապարակում հաղթահարել բարդություններն ու 

գոհացնել ռեժիսորին:

-Իհարկե, սկզբնական շրջանում այդ ամենը մի փոքր խորթ է, բայց երբ բոլոր մանրունքներին սովորում ես, ամեն բան իր տեղն է ընկնում:

 

՞նչ արձագանքներ եք լսել  Ձեր խաղի մասին:


- Շատ կարծիքներ եմ լսել՝ թե՛ լավը , թե՛ վատը ու դա կարծում եմ բնական երևույթ է:

 

-Ինչպես եք՞ վերաբերում քննադատություններին, և ո՞վ է Ձեր ամենախիստ քննադատը:


- Իրականում լավ եմ վերաբերվում, որովհետև շատ դեպքերում հենց քննադատությունների շնորհիվ է, որ նկատում ենք այն, ինչ մինչ այդ չենք նկատել: Իմ ամենախիստ քննադատը ես եմ, ինքս ինձ ներսից քննադատելով` ձգտում եմ ավելիին:

 

-Ինպիսին էր՞ տպավորությունը, երբ առաջին անգամ տեսաք Ձեզ հեռուստաէկրանին:


- Հասկացա, որ սխալ ընտրություն չեմ կատարել:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։