Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների գեղեցկության գաղտնիքները։ Այս անգամ իր գեղեցկության եւ գրավչության գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ում արտաքինը հաճախ է քննարկումների առիթ հանդիսանում։

1

-Ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրչիները։

-Կնոջ գրավչության գլխավոր բաղադրիչը նրա ինտելեկտն է, խնամված եւ կանացի լինելը։

-Ո՞րն է Ձեր գրավչության գաղտնիքը:

-Կարծում եմ՝ անմիջականությունս։

-Կա՞ արտաքինում ինչ որ բան, որ կուզենայիք փոխել:

-Աստծուց շնորհակալ եմ իմ արտաքինի համար, բայց յուրաքանչյուր մարդ ձգտում է ավելի կատարելագործվել, ես նույնպես բացառություն չեմ։

2

-Մեր օրերում գեղեցկությունը բավականին հասանելի է դարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկ վիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։

-Ինչու չէ, եթե հնարավորություն կա ավելի գեղեցկանալու եւ ուղղելու որոշ թերություններ հարկ եղած դեպքում, ապա նորմալ եմ նայում դրան։ Ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, պարզապես մի փոքր ուղղել եմ շրթունքներիս ձեւը։

– Որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր առօրյա դիմահարդարմանը։ Ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։

-20 րոպեում հասցնում եմ դիմահարդարվել, հիմնականում օգտագործում եմ տոնային քսուկ, թարթչաներկ, սնգույր, շուրթերի կոնտուր։

3

-Կկիսվե՞ք խնամքի մի բաղադրատոմսով (օրինակ՝ դիմակ, որը պարբերաբար քսում եք դեմքին)։

-Շատ եմ սիրում մաշկս խնամել ու շատ հաճախ եմ տարբեր դիմակներ պատրաստում։ Դրանք պատրաստելը բարդ չէ եւ շատ արդյունավետ են։ Կկիսվեմ երկու բաղադրատոմսով.

1)Բանանը հարել ու քսել մաքուր մաշկին, թողնել չորանա ու լվանալ գոլ ջրով։

2)Առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից, սկզբում հարել սպիտակուցը մինչեւ փրփրելը եւքսել դեմքին, վրան շատ բարակ ամբողջ դեմքին անձեռոցիկ դնել, անձեռոցիկի վրայից մեկ անգամ եւս քսել սպիտակուցը, թողնել լավ չորանա, որից հետո հանել անձեռոցիկը դեմքից։ Լվացվել գոլ ջրով, վերջում դեղնուցը հարել, քսել դեմքին, սպասել մի փոքր չորանա եւ դա էլ լվանալ։

5

-Դիետաներ պահու՞մ եք, հետեւու՞մ եք սննդակարգին, մարզասրահ այցելու՞մ եք։

-Շատ եմ սիրում համեղ ուտել եւ չեմ պահում ոչ մի տեսակ դիետա, իսկ վարժություններ անում եմ տանը։

-Ո՞վ է գեղեցկության Ձեր խորհրդանիշը։

-Մոնիկա Բելուչին։

-Այսօր հայկական հեռուստաեթերում շատերը հայտնվում են զուտ գեղեցիկ արտաքինից ելնելով։ Սերիալներում նկարահանվելու համար դա բավարա՞ր է։ Գեղեցկությունն օգնո՞ւմ, թե խանգարում է Ձեզ կարիերայի հարցում:

-Սկզբնական շրջանում արտաքինս ինձ շատ է օգնել, իսկ հիմա գիտակցում եմ, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեմ խաղիս, միայն արտաքին գեղեցկություն ունենալով՝ չես կարող երկար մնալ այդ ասպարեզում։

6

-Համաձա՞յն եք, որ գեղեցիկ մարդկանց ամեն բան ավելի հեշտ է տրվում:

-Ես հակառակն եմ կարծում։ Ճիշտ չէ, որ գեղեցիկ մարդուն ամեն ինչ հեշտ է տրվում, որովհետեւ միշտ ուրիշ աչքով են նայում. մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ գեղեցիկ աղջիկները կարող են լինել խելացի ու բարոյական։

-Ամենայուրահատուկ հաճոյախոսությունը, որ լսել եք Ձեր արտաքինի հետ կապված:

-Մի օր քայլում էի փողոցով, մի շենքից, որտեղ շինարարություն էր, մի բանվոր տղա շատ բարձր գոռաց քուրի’կ, քուրի’կ, ինձ թվաց՝ բան եմ գցել, շրջվեցի, ասաց՝ որ խնդրեմ, կասե՞ս գեղեցկությանդ գաղտնիքը, մենք էլ այս շենքը սիրուն սարքենք))